Ուշագրավ փաստեր՝ Մերձավոր Արևելքի այսօրվա կրիմինալ քրոնիկոնից
15/10/2013 20:39

Ուշագրավ փաստեր՝ Մերձավոր Արևելքի այսօրվա կրիմինալ քրոնիկոնից

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ձերբակալվել է 14 տղամարդ` հոմոսեքսուալիզիմի մեղադրանքով. 18-57 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են Կահիրեի բժշկական կենտրոններից մեկում: Ավելի ուշ կասկածյալներն ուղարկվելու են բժշկական հետազոտման, քանի որ Եգիպտոսում հոմոսեքսուալիզմը համարվում է անընդունելի և անբարո երևույթ:

Իսրայելի ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին զանգվածային միջոցառումներ է իրականացրել` ճանապարհների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հատուկ գործողության արդյունքում շահագործումից դուրս են բերվել և ոչնչացվել հիմնականում պաղեստինցիներին պատկանող 170 ավտոմեքենաներ:

Մասնավորապես խոսքը վերաբերում է երբևէ տեխզննում չանցած, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող մեքենաներին, որոնք սպառնալիք են  երթևեկության մյուս մասնակիցների համար:

Իրանի գլխավոր դատախազ Ղոլամ Հոսեին Մոհսենի Էժեին հայտարարել է, որ ձերբակալվել է Facebook սոցցանցում մի շարք նախարարների անուններով կեղծ հաշիվների բացելու գործում գլխավոր կասկածյալը:

Վերջին շաբաթների ընթացքում Իրանի որոշ նախարարների անունով Facebook-յան էջեր են բացվել. պաշտոնյաները հավաստիացրել են, որ որևէ կապ չունեն այդ հաշիվների հետ: 

Ընթերցողի համար մի տեսակ սովորական է դարձել ամեն օր այդ տարածաշրջանից ստացվող տարաբնույթ լուրերը` պատերազմների, ահաբեկչական հարձակումների, զանգվածային սպանությունների մասին և այլն: Մինչդեռ այս երևույթներն էլ են բնորոշ Մերձավոր Արևելքին:

 

Ուշագրավ փաստեր՝ Մերձավոր Արևելքի այսօրվա կրիմինալ քրոնիկոնից