.jpg)
Քաղաքագետ. Զորի Բալայանի նամակը վատ հաշվարկված քայլ էր
Զորի Բալայանը հին մտավորական է, նա ապրել է սովետական ժամանակաշրջանում, որտեղ կային ուրիշ ավանդույթներ ու բարքեր: Նա խորհրդային արժեքների կրող է: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված արձակագիր Զորի Բալայանի բաց նամակին, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Բալայանը, քաղաքագետի կարծիքով, նամակը գրել է՝ ղեկավարվելով հենց խորհրդային մենթալիտետով, իսկ նամակի իմաստը, Ե. Բոզոյանի գնահատմամբ, Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հասարակության մոտ հող նախապատրաստելն է:
«ՀՀ իշխանությունները վերջին տարիներին անվստահություն են ձեռք բերել Ռուսաստանի մոտ և հիմա փորձում են ամեն ինչ անել` վստահությունը վերականգնվելու համար, թե Հայաստանը դրական է վերաբերում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին»,- ասաց Ե. Բոզոյանը:
Եզրափակելով խոսքը` քաղաքագետը նշեց, որ նամակը հաշվարկված էր, որը, սակայն, բացասական արձագանք առաջացրել հայ հասարակության մոտ: