.jpg)
International Herald Tribune-ն այսօրվանից լույս է տեսնում նոր անունով
Այսօրվանից The International Herald Tribune-ը, որը The New York Times-ի միջազգային հրատարակությունն է, լույս է տեսնում նոր անվամբ՝ The International New York Times։
126 տարի առաջ Փարիզում թերթի ատեղծումից ի վեր այն իր անունը փոխել է մի քանի անգամ, սակայն նրա առաքելություը միշտ նույնն է մնացել․ տրամադրել համաշխարհային հեռանկարներ՝ աշխարհում կատարվող իրադարձությունների և գաղափարների վերաբերյալ։
126 տարի առաջ այն կոչվում էր Paris Herald, 1935թ․-ին վերանվանվել է The New York Herald Tribune European Edition։
Թերթը ներկայիս անունը ստացել էր 1967թ․-ին։
«Թվային հեղափոխությունը The New York Times-ը դարձրեց ամերիկյան հսկայական թերթից աշխարհի ամենահայտնի լրատական պրովայդերի։ Մենք ցանկանում ենք օգտագործել այս հնարավորությունը»,-ասել է Times ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Թոմսոնը։