Մադոննային արգելել են այցելել ԱՄՆ-ի մի շարք կինոթատրոններ
15/10/2013 18:15

Մադոննային արգելել են այցելել ԱՄՆ-ի մի շարք կինոթատրոններ

Մադոննան Նյու-Յորքի կինոփառատոնի շրջանակներում դիտել է «Ստրկության 12 տարին» ֆիլմը:

Մադոննա ֆիլմի ընթացքում, կինոթատրոնում հանել է բջջային հեռախոսը և սկսել SMS-ներ գրել, իսկ երբ նրան նկատողություն են արել աստղը նշել է, որ դա գործնական կարևոր զանգ է:

The Alamo Drafthouse Cinema կինոթատրոնների ցանցում կանոնները խիստ են` կինոնկարների դիտման ընթացքում այցելուներին արգելվում է օգտվել հեռախոսներից:

Ցանցի հիմնադիր Տիմ Լիգը իր բլոգում գրառում է կատարել այն մասին, որ իրենց կինոթատրոններում այլևս չեն սպասում Մադոննային այնքան ժամանակ, քանի դեռ երգչուհին ներողություն չի խնդրել կինոթատրոնի այցելուներից:
 

Մադոննային արգելել են այցելել ԱՄՆ-ի մի շարք կինոթատրոններ