ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու ընտանիքին
15/10/2013 13:36

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու ընտանիքին

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ, նրանց փոխանցել տեղեկություններ ռազմագերու մասին»,- այս մասին Aysor.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Վերջինս անդրադառնալով հայ ռազմագերու հարազատների կողմից տարածվող այն լուրերին, թե Հ. Ինջիղուլյանն ըստ իրենց փոխանցված տեղեկությունների, ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր, նշել է. «ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում ռազմագերու հարազատների հայտարարությունները»:

Նախորդող հրապարակում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Ինջիղուլյանի հետ 

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու ընտանիքին