.jpg)
Պրիմորիեում վարազին ծեծել են լվացարանով և գցել մեքենայի տակ (Տեսանյութ)
Պրիմորիեի Նախոդկա քաղաքում վայրի վարազը հարձակվել է անցորդների վրա, իսկ ականատեսները սկսել են հետապնդել կենդանուն` մարդկանց փրկելու համար:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ դպրոցներից մեկի մոտ վայրի վարազը հարվածել է կնոջը և վնասել նրա ոտքը:
Կենդանուն սպանելու համար անցորդները գործադրել են տարբեր միջոցներ: Ամենազարմանալին անցորդներից մեկի պահվածքն էր` նա վարազի գլխին 2 անգամ փորձել է լվացարան կոտրել:
Դրանից հետո վարազին գցել են մեքենայի տակ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտարարել են, որ վարազին արդեն սատկած են հայտնաբերել: