Ստալոնեի հետ նկարվելու համար երկրպագուները 445 դոլար են վճարել
15/10/2013 13:44

Ստալոնեի հետ նկարվելու համար երկրպագուները 445 դոլար են վճարել

Հոլիվուդյան դերասան Սիլվեստեր Ստալոնեի երկրպագուները 445 դոլար են վճարել դերասանի հետ Նյու Յորքի ցուցահանդեսում լուսանկարվելու համար: Այս մասին տեղեկացնում է TMZ պորտալը:

Ստալոնեի հանդիպումը երկրպագուների հետ տեղի է ունեցել New York Comic Con ամենամյա ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ, որը նվիրված է կոմիքսներին, հայտնում է ria.ru-ն:

«Ստալոնեի մակագրությամբ պաստառն արժեցել է1395 դոլար, իսկ յուրաքանչյուր լուսանկարը՝ 445 դոլար»,- TMZ-ին հայտնել են ցուցահանդեսի մասնակիցները:

Չնայած լուսանկարի բավական բարձր գնին, դերասանի հետ նկարվել ցանկացողները ստիպված են եղել հերթ կանգնել:
 

Ստալոնեի հետ նկարվելու համար երկրպագուները 445 դոլար են վճարել