Աշխարհի ամենաթանկ գիրքը վաճառվել է 7 մլն 922 հազար դոլարով
15/10/2013 18:51

Աշխարհի ամենաթանկ գիրքը վաճառվել է 7 մլն 922 հազար դոլարով

Ամերիկացի բնագետ և նկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» գիրքը Լոնդոնում, աճուրդի ժամանակ վաճառվել է 7 մլն 922 հազար դոլարով:

Christies աճուրդի տունը ներկայացվող «աշխարհի ամենաթանկ գրքում» Օդյուբոնը ներկայացրել է Ամերիկայի բոլոր թռչուններին` հավաքելով նյութեր և նկարներ նրանց մասին:

Գրքի ավարտին հեղինակը պարզել է, որ թռչունների ավելի քան 25 նոր տեսակ է բացահայտել: Օդյուբոնի աշխատության առաջին տարբերակը հրատարակվել է 1827 թվականին Մեծ Բրիտանիայում: Գիրքը հրատարակվել է 120 նմուշ տպաքանակով, որոնցից մեկը ձեռք է բերել Անգլիայի թագուհին, իսկ երկրորդ գիրքը գնել է Կառլ 10-րդը:

Սակայն հեռանկարներ կան, որ Sotheby`s աճուրդում վաճառքի կհանվի ԱՄՆ-ում տպագրված առաջին գիրքը` 1640 թվականին հրատարակված Մասաչուսեթսի սաղմոսարանը: Նախատեսվում է, որ գիրքը կվաճառվի 30 մլն դոլարով: Այդ դեպքում «Ամերիկայի թռչունները» գիրքը իր տեղը կզիջի Մասաչուսեթսի սաղմոսարանին:
 

Աշխարհի ամենաթանկ գիրքը վաճառվել է 7 մլն 922 հազար դոլարով