Ինչպե՞ս արագ սպիտակեցնել ատամները տնային պայմաններում
15/10/2013 18:34

Ինչպե՞ս արագ սպիտակեցնել ատամները տնային պայմաններում

Եթե հնարավորություն չունեք ատամնաբույժի մոտ անցնել պրոֆեսիոնալ ատամների ճերմակեցման ընթացակարգ, այդ դեպքում առաջարկում ենք տնային պայմաններում ատամների ճերմակեցման արդյունավետ մի միջոց:

Ատամները տնային միջոցներով սպիտակեցնել հնարավոր է ակտիվացված ածխի միջոցով: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 2 կոճակ ածուխ:

Ածուխը պետք է դնել բաժակի մեջ, վրան կաթացնել մի քանի կաթիլ տաք ջուր և տրորել, մինչև ստացվի շիլայատիպ զանգված: Հաբերը հարել և ատամները դրանով մերսել ատամի խոզանակի միջոցով: Պետք է կրկնել 2 անգամ, այնուհետև լավ լվանալ ատամները և հեռացնել ածխի հետքերը:

Արդեն 3 անգամ անելուց հետո դուք կզգաք, ինչպես են ճերմակել ձեր ատամները և մաքրվել փառը:

Պետք է ուշադիր լինել, որ շիլայատիպ ածխի զանգվածի մեջ չլինեն կոշտ փշրանքներ. դրանք կարող են վնասել ատամները: 

Ինչպե՞ս արագ սպիտակեցնել ատամները տնային պայմաններում