Ուկրանիայում վերացվեց պարտադիր զինվորական ծառայությունը
15/10/2013 12:07

Ուկրանիայում վերացվեց պարտադիր զինվորական ծառայությունը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր է ստորագրել, որով ուկրաինական բանակն անցել է պայմանագրային հիմունքներին և այլևս պարտադիր զորակոչ չի լինելու: Միևնույն ժամանակ պահպանվել է հավաքագրումը ներքին զորքերում:

Յանուկովիչը պարզաբանել է, որ այս քայլին են գնացել, քանի որ ժամանակակից ռազմատեխնիկային անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ, իսկ պայմանագրային բանակը հնարավորություն կտա այդ պրոֆեսիոնալներին հանձնել երկրի անվտանգությունը:

Ուկրաինայի Պաշտպանության նախարարի ներկայացրած տվյալներով՝ ներկայումս երկրի բանակում ծառայում է 180 հազար մարդ, արից 100 հազարը` թիկունքային պաշտպանության ստորաբաժանումներում: Ակնկալվում է, որ պայմանագրային հիմնունքների անցնելուց բանակում կծառայի 70 հազար, իսկ թիկունքայինում` 50 հազար մարդ, հայտնում է itar-tass-ը:

 

Ուկրանիայում վերացվեց պարտադիր զինվորական ծառայությունը