.jpg)
Հայաստան-Լիտվա` 0:1
Այսօր Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում 0:1 հաշվով զիջեց Լիտվայի թիմին և, խմբում գրավելով 3-րդ տեղը, դուրս մնաց պայքարից:
Լիտվացիներն այս հաղթանակի շնորհիվ վաստակեցին 4 միավոր, բայց քանի որ առավելության են հասել մեր թիմի նկատմամբ` զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը և էլիտար փուլի ուղեգիր նվաճեցին: Մյուս ուղեգրին տիրացավ Ռումինիայի հավաքականը, որը 1:1 հաշվով ոչ-ոքի արձանագրեց Լեհաստանի ընտրանու հետ խաղում և, վաստակելով 5 միավոր, հանգրվանեց առաջին հորիզոնականում:
Լեհաստանի պատանեկան ընտրանին 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: