Օդի ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա
15/10/2013 10:15

Օդի ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա

Այսօր հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ, շրջանների մեծ մասում ցերեկն արևային, միայն արևելյան շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ արագությամբ և մառախուղ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +20+22, երեկոյան +14+16 աստիճան տաքություն:
 

Օդի ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա