.jpg)
Բակո Սահակյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» ՀԿ անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության մի խումբ անդամների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը Արցախին սատարելու համար՝ նշելով, որ այդ աշխատանքը պահանջված է և հանդիսանում է բարեկամության գործնական դրսևորում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: