.jpg)
Բենզեմա. «Երբեք չեմ կորցրել մարտական ոգիս»
Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծում է, որ վատ ժամանակներն արդեն մնացել են անցյալում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացու գոլային երաշտը ցնցել էր երկրպագուներին: Նա մրցակիցների դարպասը չէր գրավել մի ամբողջ 1200 րոպե:
«Սա իմ մարզական կարիերայի ամենադժվար պահն էր, բայց վերջին 10 օրվա ընթացքում ամեն ինչ փոխվեց: Այո, անչափ բարդ էր, սակայն երբեք չեմ դադարել հավատալ ինքս ինձ և չեմ կորցրել մարտական ոգիս»,- նշել է Բենզեման: