Բերեզովսկին ամփոփել է ընտրական փուլը
16/10/2013 17:45

Բերեզովսկին ամփոփել է ընտրական փուլը

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Sport-express»-ին տված հարցազրույցում խոսել է աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Իտալիայի (2:2) հավաքականի հետ կայացած խաղի մասին: Նրա խոսքերով, եթե ընտրական մրցաշարի ընթացքում իրենք չկորցնեին շատ կարևոր միավորներ, ապա կարող էին մասնակցել անցումային խաղերին:

«Ուզում էինք հաղթել, և հանդիպման ընթացքում 2 անգամ առաջ էինք հաշվի մեջ: Ցավոք, պաշտպանությունում մի փոքր չբավականացրեց կայունությունը, որպեսզի կարողանայինք պահել հաղթական հաշիվը:

Ընդհանուր առմամբ` ընտրական մրցաշարում առկա էին որոշակի դժվարություններ: Քիչ էր պատահում, որ հանդես գայինք հիմնական կազմով: Կորցրեցինք շատ կարևոր միավորներ, որոնց կարիքն ունեինք եզրափակչում: Եթե այդպես չլիներ, կարող էինք խաղալ փլեյ-օֆֆում»,- նշել է Բերեզովսկին:
 

Բերեզովսկին ամփոփել է ընտրական փուլը