.jpg)
Ճապոնացիները սկսել են կատուների համար «Նոր մյաու-մյաու» գինի արտադրել
Ճապոնական ընկերությունը սկսել է կատուների համար նախատեսված Nyan Nyan Noveau («Նոր մյաու-մյաու») գինիների արտադրություն: Այն 180 մլ տարողությամբ շշով է և արժի 4 դոլար:
Գինին նախատեսված է կատուների համար, որոնց տերերը ցանկանում են իրենց նրանց հետ դիմավորել տոները:
Կատուների գինու մեջ ալկոհոլ չկա: Խմիչքը պարունակում է կաբերնե տեսակի խաղողի հյութ և կատվախոտի նմանվող եթերային յուղի հավելում, գրում է, gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:
Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ այ նույն ընկերությունն արտադրել էր «Wan Wan Beer» անվանումով գարեջուր շների համար: