.jpg)
Միկրոավտոբուսը գլորվել է Որոտանի ձորը. Կա 2 զոհ, 3 վիրավոր
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 252-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 2 մարդ մահացել է, 3-ը՝ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն:
Այս պահին վթարի վայր են ժամանել ԱԻՆ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Դեմիրճյան 31 տան հասցեում գրանցված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում:
Ոստիկանությունը պարզում է մահացածների, վարորդի և վիրավոր անձանց ինքնությունը: