Էլ-Շաարավի. «Չեմ համբերում, երբ Կակայի հետ խաղադաշտ դուրս կգամ»
16/10/2013 19:17

Էլ-Շաարավի. «Չեմ համբերում, երբ Կակայի հետ խաղադաշտ դուրս կգամ»

«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի քննադատությանը: Վերջինս հայտարարել էր, որ վունդերկինդն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, քան խաղի որակին: Այս մասին տեղեկացնում է Coal.com-ը:

«Արտաքինս նույնն է, մարզավիճակս` տարբեր: Խաղում եմ կամ լավ, կամ վատ և ուզում եմ, որ ինձ դատեն խաղադաշտում կատարածս գործողություններով:

Ցավոք, կարճ ժամանակամիջոցում 2 վնասվածք ստացա, բայց շարունակում եմ ապաքինվել և մի քանի շաբաթից շարք կվերադառնամ: Չեմ համբերում, երբ խաղադաշտ դուրս կգամ Կակայի հետ միասին»,- նշել է Էլ-Շաարավին:
 

Էլ-Շաարավի. «Չեմ համբերում, երբ Կակայի հետ խաղադաշտ դուրս կգամ»