.jpg)
Եվրահանձնաժողովը գնահատել է Թուրքիայի վիճակը
Եվրահանձնաժողովն այսօր հրապարակել է Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ 2013 թ. զեկույցը, որում նշվում է վերջին մեկ տարվա ընթացքում կարևոր տեղաշարժերի ու մի շարք ոլորտներում մտահոգությունների մասին: Զեկույցում գոհունակություն է հայտնվում մի շարք դատական բարեփոխումների կապակցությամբ, սակայն ընդգծվում է երկրում հասարակության բոլոր հատվածներն ընդգրկող իրական մասնակցային ժողովրդավարության պակասի մասին:
Եվրահանձնաժողովը հիշեցնում է, որ Թուրքիայի պարտավորության մասին, որով պետք է բարեփոխվի քրեկան օրենսդրությունը, ինչը թույլ կտա ապահովել մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատությունն ու հավաքներ անցակցնելու իրավունքները:
Զեկույցն ընդհանուր առմամբ դրական է գնահատել դատական բարեփոխումների փաթեթի ընդունումը, «ժողովրդավարացման փաթեթի» հայտարարումն ու երկրում զինյալ պայքարին վերջ տալու նպատակով թուրք-քրդական բանակցությունները: Այն զգուշացնում է երկրում քաղաքական մթնոլորտի բևեռացման մասին` քննադատելով ժողովրդավարության սխալ մեկնաբանումը, որով այն հենվում է միայն խորհրդարանական մեծամասնության, ոչ թե մասնակցային գործընթացների վրա: Այս զեկույցում առաջնային քննադատության է ենթարկվում հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների վիճակը:
Հայ-թուրքական հարաբերությունների մասով զեկույցում նշվում է, որ առաջընթաց է գրանցվել այնպիսի զգայուն թեմաների բաց քննարկման մթնոլորտ ապահովելու գործում, ինչպիսիք են հայկական ու քրդական հարցերը և թուրքական մամուլի մի մասը շարունակել է անկեղծ ու բաց գործունեությունը:
Չնայած 2009 թ. ստորագրված արձանագրությունները մնում են չվավերացված, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշելու միջոցառումը հասարակական ու քաղաքացիական հատվածի նախաձեռնությամբ անցել է խաղաղ մթնոլորտում:
Ինչպես օրենսդրական դաշտը, այնպես էլ կրթության նախարարությունը սահմանափակում են առանձին համայնքների բարձրագույն կրոնական կրթություն ստանալու հնարավորությունները: Հայոց լեզվի ու աստվածաբանության համալսարանական ֆակուլտետ բացելու` Պոլսի Հայոց պատրիարքարանի առաջարկը մնում է անորոշ, մերժվել է նաև ասորական համայնքի նախադպրոցարան հիմնելու առաջարկը: