«Ազգայնական շարժումները կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա»
16/10/2013 14:18

«Ազգայնական շարժումները կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա»

Քաղաքական առումով ռուսաստանյան ազգայնական շարժումներն ինչ-որ կերպ կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարել է միանալ Մաքսային միությանը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՌԴ-ում վերջին շրջանում ակտիվացած ազգայնական շարժումների մասին, իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ազգայնական շարժումները, քաղաքագետի կարծիքով, նոր չեն, տարիների ընթացքում մարդկանց մեջ կուտակված գաղափարախոսություն է, որը ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ պատճառներով նոր թափ է ստանում:

Մասնավորապես անդրադառնալով ՌԴ-ում վերջերս ադրբեջանցի երիտասարդի կողմից կատարված հանցագործությանը և դրա հետևանքով գլուխ բարձրացրած ազգայնական շարժումներին` Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց, որ ռուս իրավապահների կողմից շարժման կրքերը հանդարտեցնելու մեխանիզմները սխալ են. «Նրանց կիրառած ուժը նպաստում է այլատյացության ուժեղացմանը»,- ասաց նա և ավելացրեց, որ ռուս հասարակության համար կարևոր չէ, թե հանցագործ կովկասցին ինչ ազգի է՝ ադրբեջանցի, հայ, թե վրացի, քանի որ, ըստ նրա, կատարված հանցագործությունը խնդիր է դառնում բոլոր ազգային փոքրամասնությունների համար:

 

«Ազգայնական շարժումները կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա»