.jpg)
Ինյեստա. «Մենք երջանիկ ենք…»
Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ուրախ է, որ ընտրանին կարողացավ նվաճել աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր և դա արեց իր հայրենի քաղաքում` Ալբասետեում, որտեղ 2:0 հաշվով հաղթանակ տոնեց Վրաստանի ընտրանու նկատմամբ` խմբում գրավելով առաջին տեղը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Հիանալի օր էր և հիանալի հանդիպում: Մենք երջանիկ ենք: Զգացմունքները խեղդում են ինձ: Մունդիալի ուղեգիր նվաճեցինք իմ հայրենի Ալբասետեում: Ավելի լավ վայր ինձ համար չէր կարող լինել»,- նշել է Ինյեստան: