Բիձինա Իվանիշվիլի. Շատ եմ սիրում հայերին և երբեք չեմ թաքցրել դա
16/10/2013 13:20

Բիձինա Իվանիշվիլի. Շատ եմ սիրում հայերին և երբեք չեմ թաքցրել դա

Ես շատ եմ սիրում հայերին և երբեք չեմ թաքցրել դա: Այս մասին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է Ախալքալաքում` «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին ներկայացնելիս` հարղոդում է «Грузия Онлайн»-ը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ և ցանկանում են շնորհակալություն ասել մեր կողմնակիցներին: Տեսնում եմ, որ դուք սպասում եք նոր նախագահի, և դա անպայման կլինի Գեորգի Մարգվեշավիլին: Մենք իրականում եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, ինչպես և մենք, և սա նույնչափ նաև ձեր հայրենիքն է:

Վրաստանն ունի խնդիրներ: Մենք ունենք կորսված տարածքներ, խնդիրներ կան նաև ձեր հայրենիքում: Հույս ունեմ, որ մենք բոլորս կհաղթահարենք դրանք և արժանապատվորեն կկանգնենք վերածննդի ճանապարհին»,- ասել է Իվանիշվիլին:
 

Բիձինա Իվանիշվիլի. Շատ եմ սիրում հայերին և երբեք չեմ թաքցրել դա