.jpg)
ԵԱՀԿ-ն վերահսկողությունը պետք է ուժեղացնի
«Միջազգային հանրությունը ու հատկապես ԵԱՀԿ-ն առաջնային ձևով պետք է ուշադրություն դարձնեն սահմանին տիրող իրավիճակին, քանի որ իրավիճակն այնտեղ մշտապես անկայուն է»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնելով սահմանագծին ԵԱՀԿ առաքելության կողմից տեղի ունեցող պլանային դիտարկումներին, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքով, միջազգային կառույցները հետևողական քայլեր չեն իրականացնում՝ իրավիճակը սահմանին կայունացնելու համար:
«Այն երկրները, որոնք ցույց են տալիս, որ հետաքրքրված են Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, պետք է նոր առաջարկներ, լուծումներ առաջ քաշեն, որպեսզի գոնե սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը նվազեցվի»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
Ըստ պատգամավորի՝ ԵԱՀԿ-ն սահմանագծում պետք է վերահսկողությունը ուժեղացնի, առանց դրա տեղի ունեցող միջադեպերի թիվը չի նվազի: