Փաստաբանները հայտարարում են. Չեն վճարելու 60 հազար դրամ պետտուրքը
16/10/2013 12:19

Փաստաբանները հայտարարում են. Չեն վճարելու 60 հազար դրամ պետտուրքը

Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբանները ակցիա են անցկացնում` ընդդեմ Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնության և դրա տակ նշելով փաստաբանի արտոնագրի համարը:

Հայտարարության տեքստում նշված է. «Հարգելով փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը`
ՈՉ ԵՄ ԱՍՈՒՄ` պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող` ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, որ չեմ հաշվառվելու պետական մարմնի կողմից վարվող գրանցամատյանում և չեմ վճարելու պետական տուրք:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀՀ փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել»:

Փաստաբանները հայատարարության տեսքտը տեղադրել են իրենց ֆեյսբուքյան էջում: Ակցիան միացել են մի շարք փաստաբաններ, որոնց թվում են Կարեն Մեժլումյանը, Վահագն Մնացականյանը, Ապետնակ Պողոսյանը, Նարինե Ռշտունին, Ալեքսանդր Սիրունյանը և ուրիշներ:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության կողմից փաստաբանության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն սահմանվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել պետտուրք` 60.000 դրամի չափով:

Փաստաբանները հայտարարում են. Չեն վճարելու 60 հազար դրամ պետտուրքը