.jpg)
Նասրին ևս կողմ է, որ «Ոսկե գնդակը» բաժին հասնի Ռիբերիին
Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասրին խոստովանել է, որ ամբողջ սրտով ուզում է «Ոսկե գնդակի» դափնեկրի դերում տեսնել իր խաղընկեր Ֆրանկ Ռիբերիին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ռիբերին ցանկալի ֆուտբոլիտ է յուրաքանչյուր թիմի համար: Նա արժանացել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը` Եվրոպայում, և դա պատահական չէ:
Ամբողջ սրտով ուզում եմ, որ Ռիբերին ստանա «Ոսկե գնդակը»: Դա կլինի իր մարզական կարիերայի գագաթնակետը: Եթե դուք ինձ էլ հարցնեք` Մեսսի, թե Ռոնալդու, ես կպատասխանեմ` Ֆրանկ: Նա 1 մրցաշրջանի ընթացքում հաղթել է բոլոր մրցաշարերում: Ռիբերիին ասում էին, որ առաջատար չէ, իսկ նա բոլորին ապացուցեց հակառակը»,- նշել է Նասրին: