Արցախի  պետական մարմիններում գրանցված է աշխատանք փնտրող 2872 քաղաքացի
17/10/2013 19:57

Արցախի պետական մարմիններում գրանցված է աշխատանք փնտրող 2872 քաղաքացի

 ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված է աշխատանք փնտրող 2872 քաղաքացի, որոնցից 2774-ը` կանայք են: Այս մասին տեղեկացնում ենք ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Սեպտեմբեր ամսին որպես աշխատանք փնտրող  գրանցվել է 102 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 45-ը:
Գրանցված գործազուրկների թիվը կազմում է 2572 մարդ (2536-ը` կանայք): Գործազրկության նպաստ են ստանում 382 մարդ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարվա  9 ամիսներին աշխատանքի է տեղավորվել 167 գործազուրկ: 

Արցախի պետական մարմիններում գրանցված է աշխատանք փնտրող 2872 քաղաքացի