.jpg)
Իվանիշվիլին սպառնում է վրացի ընտրողներին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խորհուրդ է տվել իրենց կոալիցիայի նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիին չմասնակցել նախագահական ընտրություններին, եթե ընտրությունները չավարտվեն առաջին փուլով: Վարչապետը կարծիք է հայտնել, որ եթե ընտրողները բավարարված չեն կառավարության շուրջօրյա աշխատանքով, ապա նա ավելի հանգիստ կհեռանա քաղաքականությունից, առանց պատասխանատվության զգացումի, և այդ ժամանակ նախագահ կընտրվի Դավիթ Բաքրաձեն, Սաակաշվիլին կնշանակվի վարչապետ, և ժողովուրդը կհայտնվի այն վիճակում, որում ապրում էր մինչև 2012թ.-ի իշխանափոխությունը:
«Եթե չգաք ընտրության, կգան «Նացիոնալները», և այդ ժամանակ Աստված ձեզ պահապան»,- ասել է Իվանիշվիլին` կարծես սպառնալով ընտրողներին: