Բոնոբո տեսակի կապիկները  մխիթարում են միմյանց, ինչպես մարդիկ (Տեսանյութ)
17/10/2013 19:25

Բոնոբո տեսակի կապիկները մխիթարում են միմյանց, ինչպես մարդիկ (Տեսանյութ)

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդ բոնոբո կապիկի տեսակը վատ վիճակում գտնվող իր ընկերոջը գրկում, շոյում և մխիթարում է, ինչպես մարդը: Այս մասին գրում է korrespondent.net-ը` վկայակոչելով PNAS ամսագրին:

Գիտնականները, ովքեր աշխատել են Աֆրիկայի արևմուտքում, պարզել են, որ բոնոբեներն արագ վերականգնում են սթրեսից (օրինակ` կապիկների մենամարտից հետո), նրանք ավելի հակված են մխիթարելու այլ կապիկների: Նմանատիպ արդյունք գրանցվել է նաև երեխաների հետ կապված հետազոտությունից հետո: Գիտնականները կարծում են, որ բոնոբոները և մարդիկ վերահսկում են իրենց զգացմունքները:

Ըստ հետազոտությունների` երիտասարդ բոնոբոները, որոնք հայտնի են որպես  սոցիալապես առավել պատասխանատու, կապիկների միջև մենամարտերից հետո մշտապես շտապում են գրկել և մխիթարել իրենց հասակակից ընկերներին:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտնաբերել էին, որ շիմպանզեները և բոնոբոները, ինչպես մարդիկ, զայրույթով են արձագանքում իրենց անհաջողություններին:
 

Բոնոբո տեսակի կապիկները մխիթարում են միմյանց, ինչպես մարդիկ (Տեսանյութ)