.jpg)
Դրոգբան ստացավ «Golden Foot» մրցանակը
«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան Մոնակոյում կայացած միջոցառման ժամանակ արժանացավ «Golden Foot» մրցանակին, որը հանջնվում է 28 տարեկան և ավելի տարիք ունեցող լավագույն ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Լավագույնի համար պայքարում Դրոգբայի հիմնական մրցակիցը «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն էր, ով, սակայն, զիջեց Դիդյեին:
Հավելենք, որ մրցանակը տրվում է 2003 թ.-ից: Հաղթողներն իրենց ոտքի դրոշմն են թողում «Փառքի պուրակում»: Նախորդ տարի այդ պատվին արժանացել է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: