Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
17/10/2013 20:35

Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի ՝ Գյումրի քաղաքից 11կմ արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.730 և արևելյան երկայնության 43.730

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
 

Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել