.jpg)
Գիորգի Մարգվելաշվիլին չի մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին
Վրաստանի նախագահի «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին հետևել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խորհրդին` հայտարարելով, որ ինքը չի մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին, քանի որ անիմաստ է համարում դա: Վերջինիս կարծիքով, եթե հասարակությունը ցանկանում է, որ երկիրը կառավարվի նախկին համակարգով, ապա ինքը դրան դեմ չի գնա:
Գ.Մարգվելաշվիլին նախագահական ընտրություններին մասնակցող երեք առաջատար թեկնածուներից հաղթանակ տանելու առավել մեծ շանսերն ունի, ինչն, առաջին հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս ներկայացնում է իշխող կոալիցիան, և գործող վարչապետի վստահությունը վայելող քաղաքական գործիչն է, ով էլ հենց առաջարկել է նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այստեղից կարելի է անել նաև հաջորդ հետևությունը. Մարգվելաշվիլին ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց հրաժարվում է Բ.Իվանիշվիլիին գոհացնելու համար, և եթե նույնիսկ այլակարծիք լիներ, միևնույնն է՝ պետք է ընդուներ վարչապետի խորհուրդը:
Վերոնշյալը ցույց է տալիս, որ Իվանիշվիլին և Մարգվելաշվիլին վստահ են ընտրություններում հաղթանակ տանելու մեջ, այն էլ, ինչպես վարչապետն է նշել, հույս ունեն ստանալ ընտրողների ձայների 60%-ից ոչ պակաս:
Նախորդող հրապարակում՝ Իվանիշվիլին սպառնում է վրացի ընտրողներին