Իջևանում շնագայլը մտել է կահույքի խանութ
17/10/2013 16:28

Իջևանում շնագայլը մտել է կահույքի խանութ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատության փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում գտնվող կահույքի խանութում աղվես է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները խանութում հայտնաբերել են շնագայլ, որին տեղափոխել են անվտանգ տարածք: 

Իջևանում շնագայլը մտել է կահույքի խանութ