.jpg)
Կ. Նահապետյան. Հայաստանը Վիլնյուսում կոնկրետ փաստաթուղթ կստորագրի
Հայաստանը Վիլնյուսում Եվրամիության հետ, ամենայն հավանականությամբ, կոնկրետ փաստաթուղթ կստորագրի, իսկ թե ինչ բովանադակությամբ, դեռ պարզ չէ: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Հայաստան-Եվրամիություն բանակցությունները, պատգամավորի գնահատմամբ, այսօր էլ տարբեր մակարդակներով ընթանում են. «Բանակցությունների արդյունքը հաստատող կոնկրետ փաստաթուղթ կստորագրվի, իսկ ինչ բովանդակություն կունենա այդ փաստաթուղթը, ժամանակը ցույց կտա»,- ասաց նա և ավելացրեց, որ խոսքը չի վերաբերում շուրջ 4 տարի քննարկված Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածին:
«Խոսքն այդ փաստաթղթերի ստորագրման մասին չէ, այլ` երրորդ փաստաթղթի, որով կհաստատվեն վերջին 4 տարվա ընթացքում ունեցած բանակցությունների արդյունքները, ինչը շատ լավ հիմք կհանդիսանա հետագայում Եվրոպական երկրների հետ հարաբերությունները խորացնելու համար»,- ասաց Կ. Նահապետյանը:
Կոնկրետացնող հարցին, թե հնարավո՞ր է խոսքը վերաբերի փոխըմբռնման հուշագրին, Կ. Նահապետյանը համաձայնեց. «Հնարավոր է նաև, որ այն լինի փոխըմբռնման հուշագիր»: