.jpg)
Նեյմար. «Իրականում` ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ»
«Բարսելոնի» բրազիլացի հարձակվող Նեյմարը պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում եվրոպական ֆուտբոլին հարմարվելու գործընթացը: Տեղեկացնում է AS-ը:
«Տարիներ շարունակ ինձ վախեցնում էին, որ շատ դժվար է եվրոպական ֆուտբոլին հարմարվելը և հատկապես` բրազիլացիների համար: Բանը հասավ նրան, որ սկսեցի իսկապես վախենալ: Գրքեր էի կարդում այդ մասին, խորհուրդներ էի հարցնում այն հայրենակիցներիցս, ովքեր խաղում կամ խաղացել են եվրոպական ակումբներում:
Իրականում` ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ: Ինձ լավ դիմավորեցին և արդեն ունեմ բազում ընկերներ:
«Բարսելոնում» բրազիլացի ֆուտբոլիստները շատ են, և դա ավելի է հեշտացնում իմ խնդիրը: Այստեղ պարզապես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի կարողանամ լավ խաղ ցուցադրել և աչքի ընկնել: Հիանալի կլինի, եթե Եվրոպայում անցկացրածս առաջին իսկ մրցաշրջանում կարողանամ տիտղոս նվաճել»,- հայտարարել է Նեյմարը: