.jpg)
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը ազատվեց պաշտոնից
Այսօր գործադիրը հավանություն տվեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնից ազատվելու նախագծին:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: