Հայաստան vs Ադրբեջան. Քաղաքակրթական ընդգծված տարբերություններ
17/10/2013 12:19

Հայաստան vs Ադրբեջան. Քաղաքակրթական ընդգծված տարբերություններ

Aysor.am-ը բազմիցս անդրադարձել է այն իրողությանը, թե ինչպես են միմյանցից տարբերվում Հայաստանում ու Ադրբեջանում կայացած ընտրությունները` և’ բուն ընտրական գործընթացների առումով, և՛ դրանց վերաբերյալ միջազգային հանրության գնահատականներին ի պատասխան հնչած արձագանքների ձևով: Ընթերցողին առաջարկում ենք Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` ժամանակին տված հարցազրույցն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի արած հայտարարությունները:

Դրանք թեև հարցադրումների ու մոտեցումների առումով խիստ տարբեր են, սակայն ունեն թեմատիկ ու կառուցվածքային նմանություն: Եվ հենց այդ նմանության մեջ ցցուն կերպով ի հայտ է գալիս երկու երկրների` քաղաքակիրթ երկրների շարքում դասվելու ցանկությունների ու կարողությունների, ինչպես նաև երկու գործիչների ողջամտության ու շրջահայացության տարբերությունը:

Ընթերցողին առաջարկում ենք ինքուրույն համեմատել և եզրակացություն անել` օգտվելով հետևյալ աղյուսակից.
 

Վիգեն Սարգսյան

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

 

Ռամիզ Մեհթիև

 

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայտարարության ձևաչափը

 

Հարցազրույց «Արմնյուզ» հ/ը

 

Հայտարարության ձևաչափը

 

Ասուլիս կառավարական ԶԼՄ-ների համար

Գնահատական ԺՀՄԻԳ-ի և այլոց զեկույցներին

 

«Զեկույցները բավականին համահունչ էին իրականությանը և նրան, թե ինչպիսի ընտրություններ եղան Հայաստանում: Դա ապացուցվում է նաև այն փաստով, որ իրարից բացարձակապես անկախ, իսկ երբեմն էլ իրար հետ մրցակցող ամենատարբեր դիտորդական առաքելությունները, արձանագրեցին գրեթե նույն գնահատակաները»:

Գնահատական ԺՀՄԻԳ-ի և այլոց զեկույցներին

«Ընտրությունների վերաբերյալ զեկույցի նախագիծը, որում չկա որևէ դրական դրվագ, նախապես պատրաստվել է այդ կառույցի Վարշավյան գրասենյակում: Եվ այստեղ տեղին է ասելը, որ նման հնարքները նպատակ ունեն սրել իրավիճակը և ադրբեջանական հասարակության մեջ բացասական գործընթացներ հրահրել: Այս ամենից հետևում է, որ որոշ դիտորդներ նախապես պատրաստվել են ընտրություններին բացասական գնահատական տալուն, և մնում է միայն գուշակել, թե որն է նման թշնամական տրամադրվածության իրական նպատակը:
Այդ ինստիտուտն ամենևին էլ անկախ կազմակերպություն չէ, որպեսզի գործի ինքնուրույն: ԵԱՀԿ-ն գործում է` հայացք ԱՄՆ-ին հառած: Հիշելով, որ նախկինում ևս այդ կազմակերպությունը Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ ոչ օբյեկտիվ, կողմնակալ գնահատական տալով, առաջնորդվել է կոնկրետ հրահանգներով, մենք հեռու էինք նախագահական ընտրություններին նրան հրավիրելու մտքից: Սակայն ադրբեջանական կողմը հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին` հետևելով ԱՄՆ-ի խորհրդին: Եվ փաստորեն պարզվեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հաշվետվությունները երկվորյակ են: Սա այն դեպքն է, երբ առկա է վստահության բացահայտ չարաշահում»:

Ընտրությունների որակի ինքնագնահատականը

 

«Որոշ դեպքերում հայտնաբերված խնդիրները և գնահատականները համընկնում են: Դրանք հիմնականում նույնն են այն առումով, որ կառավարությունը, ՀՀ իշխանությունները արել են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի ընտրությունները ևս մեկ քայլ առաջ լինեն այս գործընթացում: Ես ասում եմ` ևս մեկ քայլ առաջ, որովհետև ժողովրդավարությունը և ընտրությունները` որպես դրանց շատ կարևոր բաղադրիչ, չունեն վերջակետ, որից հետո այլևս ուղղելու կամ քայլ անելու խնդիր չկա, հետևաբար` սա ևս կարևոր մեկ քայլ էր: Ինձ շատ հոգեհարազատ հնչեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի այն ձևակերպումը, որ ընտրություններն իրականացվել է հիմնարար ազատությունների նկատմամբ հատուկ ուշադրության ոգով: Դա շատ կարևոր գնահատական է, որովհետև, ի վերջո, ընտրությունների գնահատականը հիմնարար ազատությունը պաշտպանելն է, իսկ մնացած թերություններն ուղղվող են և դրանց վրա կարելի է աշխատել ժամանակի ընթացքում»:

Ընտրությունների որակի ինքնագնահատականը

 

«ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խորհուրդ էին տալիս Ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ընտրողների ձայների 25%-ը, և թողնել 74-75%-ը, իբր, թե ձայների այդպիսի հարաբերակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարության գնահատականը կլիներ հավասարակշռված: Այդ տրամաբանությամբ, եթե մենք հետևեինք այդ խորհրդին, ապա բոլոր մնացած դեպքերում գնահատականը կլիներ բացասական: Արդյունքը հայտնի է: Ինչպես երևում է, դա եղել է ոչ թե ընկերական խորհուրդ, այլ խիստ նախազգուշացում:

Պարզվում է, որ մենք պետք է անցկացնեինք ոչ թե թափանցիկ, արդար, այլ կեղծ ընտրություններ: Ընդ որում, մեր գործընկերների ցանկությամբ պետք է նկարեինք տոկոսներ նախագահի կոնկրետ թեկնածուների համար: Մի՞թե դա չի վկայում ադրբեջանցի ընտրողների ազգային զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելու մասին, ովքեր ինքնուրույն, առանց որևէ մեկի միջամտության, որոշում են, թե որ քաղաքական պլատֆորմի օգտին տան իրենց ձայները»:

 

 

Արձագանք եղած քննադատություններին

(Հայաստանի դեպքում` մրցակցության թուլությունը)

 

«Հայաստանի պարագայում մենք նման ձևակերպման նախկինում չէինք հանդիպել: Ես չեմ հիշում, որ միջազգային այն փաստաթղթերում, որոնք կարգավորում են դիտորդական առաքելությունների գործունեությունը, հստակ ձևակերպում լինի, թե որոնք են մրցակցային ընտրությունները: Տեսականորեն, այդպիսին կարող է լինել այն ընտրությունները, որի ընթացքում չկա երկրորդ թեկնածու, կամ այն ընտրությունները, որոնց արդյունքում բացի վերընտրված կամ ընտրված առաջնորդից` նախագահից կամ վարչապետից` նայած ինչ ընտրություններն են, մյուս բոլորը ստանում են աննշան քանակությամբ ձայներ: Եթե խորհրդարանական խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, դա չի նշանակում, որ ընտրությունները մրցակցային չեն: Ի վերջո, այն ընտրությունները, որոնք մեզ մոտ համարվում էին շատ մրցակցային, ենթադրենք` 2003, 2008 թվականների ընտրությունները, դրանց հիմնական մրցակից կողմը խորհրդարանական խմբակցություն չունեցող քաղաքական գործիչ էր: Այսինքն` կապել դա անմիջապես խորհրդարանում ներկայացված լինել-չլինելու հետ, կարծում եմ` ճիշտ չէ: Բացի այդ, այն փաստը, որ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հավաքել է 36.8 տոկոս ձայն, ցույց է տալիս, որ այս ընտրությունները բավականին մրցակցային էին»:

 

Արձագանք եղած քննադատություններին

(Ադրբեջանի դեպքում` ընտրական ողջ գործընթացը)

 

«Հարց է առաջանում` ԱՄՆ-ում մարդու իրավունքների հետ կապված այդպիսի և այլ լուրջ խնդիրների առկայության դեպքում ավելի լավ չէ՞ր լինի, որ Ամերիկայի կառավարությունը նախ կարգուկանոն հաստատեր սեփական տանը, և հետո սովորեցներ այլ պետություններին, թե ինչպես նրանք պետք է ապրեն: Համաշխարհային քաղաքականությունը տարբերվում է կանխատեսելիության բարդ աստիճանով: Միշտ հնարավոր է, որ աշխարհի հզորները անսպասելիորեն կանեն այնպիսի բաներ, որոնք կցնցեն մարդկանց: Այդ իսկ պատճառով չպետք է տրվել զգացմունքներին և գայթակղվել նրանց «ընկերությամբ»:

Որպես կանոն, ամերիկյան իսթեբլիշմենթը պարբերաբար պրոհայկական դիրք է զբաղեցնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ոչ կառավարական ուղիներով օժանդակություն ցուցաբերում, մարդու իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արգելափակում, գիտակցաբար ապակառուցողական գիծ է տանում ժողովրդավարության աջակցման մասին ակտի 907-րդ ուղղումը չեղյալ համարելու գործում, որը ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը»:

 

 

Հայաստան vs Ադրբեջան. Քաղաքակրթական ընդգծված տարբերություններ