Անասնագլխաքանակն աճում է, իսկ ոլորտի գումարները` ոչ
17/10/2013 20:25

Անասնագլխաքանակն աճում է, իսկ ոլորտի գումարները` ոչ

Հայաստանում վերջին տարիներին գլուխ են բարձրացնում սիբիրախտ, բրուցելոզ, դաբաղ, խաշխշան պալար, պաստերելյոզ հիվանդություններ, որոնք ներառված են պետպատվերի շրջանակներում և ենթակա են անվճար պատվաստումների:

Նշենք, որ կենդանիների պատվաստում ծրագիրն իրականացվում է 10 հիվանդությունների գծով. 7 պատվաստում, 2 ախտորոշումը, 1 բուժում:

Պատվաստում. Խոշոր եղջերավորների դաբաղ, սիբիրախտ, խշխշան պալար, պաստերալյոզ, խոզերի դասական ժանտախտ, մանր եղջերավորների բրազոտ, ախտորոշում. խոշոր և մանր եղջերավոր կենդանիների տուբերկուլոզ և բրուցելոզ, բուժում. մեղուների վարատոզ, նաև թռչունների կեղծ ժանտախտի դեմ պատվաստում: Տարեկան մոտ 1 մլրդ դրամ գումար է տրամադրվում` վճարելու անասնաբույժների և պատվաստանյութերի ձեռք բերելու համար:

Իսկ թե ինչու են պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունները ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնում, Aysor.am-ին Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը փոխանցեց, որ պատվաստումը չի նշանակում 100 տոկոս ապահովագրում հիվանդությունից, օրինակ սիբիրախտի պատվաստանյութի արդյունավետությունը 76 տոկոս է: Պատահում է, որ պատվաստելուց հետո կենդանիների մոտ իմունիտետ չի առաջանում,  թույլ և տկար կենդանիները չպետք է պատվաստվեն, ցուրտ եղանակին պատվաստում չարվի, պահպանվի պատվաստանյութի ջերմային ռեժիմը. Այս դեպքերում ուղղակի հիվանդության լարվածություն չի լինի:

Յուրաքանչյուր համայնք պարտավոր է հաշվառել համայնքում առկա անանագլխաքանակը, թռչնագլխաքանակը, մեղուների փեթակները, տվայլները փոխանցվում են վիճակագրական վարչություն, նաև՝ համապատասխան կառույցներ, այդ տվայլների հիման վրա էլ ամբողջանում է պատվաստանյութերի խմբաքանակների գնումը: Սակայն պատահում է, որ կենդանիները չեն պատվաստվում, գյուղացիների մի մասն ասում է, որ պատվաստանյութը քիչ էր. մի մասին պատվաստել են, մյուս մասին` ոչ: Վիճվարչության տվյալների և իրական տվյալների հակասության վերաբերյալ ՍԱՊԾ-ն ունի իր տեսակետը:

«Մարդիկ խուսափում են հաշվառումից, քանի որ կզրկվեն նպաստներից, հիմնականը մեղքը դա է: Մենք այս ազգի թշնամին չենք: Ամեն տարի բոլոր համայնքների ծխամատյաններում հաշվարկվում է անասնագլխաքանակը»,- ասաց Հ. Մկրտչյանը:

Նշենք, որ այսօր 630 պայմանագրային անասնաբույժներ են գործում, որոնց շարքերում պաշտոնյան չբացառեց անպատասխանատու անձանց. Կան մարդիկ, որ հեռացվել են աշխատանքից, սակայն մատնանշեց մի շարք օբյետիվ պատճառներ` ցածր վարձատրությունը, համայնքներում տեղաշարժվելու խնդիրները և այլն:

Նկատի ունենալով այս և ոլորտում առկա մի շարք այլ խնդիրներ՝ ՍԱՊԾ-ն կառավարություն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ, որտեղ ներառված է անասնաբույժների թվաքանակի ավելացում. Ներկայումս, ըստ գլխաքանակի անասնաբույժի պարագայում, կարգը կփոխվի, պետք է համայնքները մեկից ավելի անասնաբույժներ ունենան, աշխատավարձերը բարձրանան, գործող պայմանագրային աշխատանքը դառնա հաստիքային աշխատանք, նաև համարվի ստաժ, որը գործող կարգով այդպես չէ: Հույս ունեն, որ այս փոփոխություններից հետո անասնաբույժների շարքերը կհամալրվեն, քանի որ այսպես գնալով՝ անասնաբույժների «փախուստ» է նկատվում ոլորտից. գործողների միջին տարիքը 70-ն է:

Նշենք, որ անասնաբույժի կողմից յուրաքնաչյուր միավոր աշխատանքը գնահատվում է 75 դրամ. Մեկ կով պատավստելու համար` 75 դրամ, երկու խոզի կամ երկու ոչխարի դեպքում 75 դրամ, 50 հավ սրսկելու համար, պետությւոնը անասնաբույժին վճարում է 50 դրամ. Այս վճարման ցուցակից պարզ է դառնում, որ սահմանափակվում ենք միայն այս հիվանդություններով:  Եթե հաշվակենք, որ մեկ անասնաբույժը 50 հավ պետք է սրսկի, որ 50 դրամ ստանա, ենթադրելի է, որ Հայաստանում թռչնագլխաքանակի զգալի մասը կմնա առանց դեղամիջոցի և ոչ ոքի չեն էլ կարող ստիպել, որ 5 հավ այս փողոցում, 9 հավ այն փողոցում, 6 հավ գյուղի ծայրում` 5 համայնք այն կողմ բնակվող անասնաբույժը կգնա և ներարկում կանի. Անասնաբույժ կա, որ 12-15 հազար դրամ է ստանում:

Հովհաննես Մկարտչյանը հիշեցեց, որ մի քանի տարի առաջ` անցնելով անասնաբույժներին պատվաստված կենդանիների գլխաքանակով վճարելու համակարգին, անասնաբույժների թիվը կտրուկ նվազեց` 850 էին, դարձան 630, սակայն 2-3 տարի չանցած, հենց ոլորտի պատախանտուները զգացին բարեփոխումների բացասական հետևանքնները և այժմ փորձում են շտկել իրավիճակը: Նոր նախագծով լրացուցիչ ֆինանսավորման կարիք կա, և պատասխանատուները հույս ունեն, որ լրացուցիչ գումարներ կուղղվեն ոլորտին:

Թեև անասնաբույժները կարողանում են համատեղ պատավստումներ իրականացնել, որի ժամանակ կարճ ժամանկահատվածում ներարկում են շատ կենդանիների, չի խախտվում պատվաստուկի ջերմային ռեժիմը, աշխատանքն առավել արդյունավետ է դառնում, սակայն եթե յուրաքանչյուր համայնք չունի անասնաբույժ, ապա առաջանում են մի շարք խնդիրներ, նախ կենդանու գրանցման հարցը, հետո կենդանու առք ու վաճառքի ժամանակ ուղեկցող փաստթղթի տրամադրման հարցը, որտեղ նշվում է, թե կենդանին որ հիվանդությունների դեմ է պատվաստվել, մորթի ժամանակ նախամորթային հավաստագրի տրամադրում, գյուղացիները չգիտեն ում դիմեն, երբ կենդանին հիվանդ է և այլն:

Արարատի մարզի բնակիչ Նարինեն, ով մեկ կով ունի, Aysor.am-ին ասաց, որ այս տարի 10 օր առաջ եկել են ու դաբաղի դեմ են ներարկում արել: Որևէ այլ պատվաստում կովը չի ստացել. Անգամ կովից բրուցելոզի դեմ արյան փորձանմուշ չեն վերցերլ: Կոտայքի մարզից Սաթիկը միայն հավեր է պահում, այս տարի որևէ անասնաբույժի չի տեսել, և հավերին որևէ ներարկում չեն արել: Հրազդանի բնակչուհի Անահիտը 4 կով ունի, նա ևս փոխանցեց, որ այս տարի իրեն որևէ անասնաբույժ չի այցելել և որևէ հիվանդության դեմ ներարկում չեն արել: Կոտայքի մարզից Սուրենն ասաց, որ իր երկու կովերին պատվաստել են:

2013 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 661 հազար անասնագլխաքանակ, որը 60 հազարով ավելի է, քան նախորդ տարի: 675 հազար է կազմել այծերի և ոչխարների գլխաքանակը, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 87 400-ով: Խոզաբուծության ոլորտում գրանցվել է 148 հազար գլուխ, որը 30 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Հավելենք նաև, որ վերջին տարիներին կառավարությունը 594 մլն դրամ է տրամադրում պատվաստանյութերի ձեռքբերման և 510 մլն դրամ համայնքային անասնաբույժներին վճարելու համար: Եթե հաշվարկենք, որ վերջին տարիներին անասնագլխաքանակի աճ է արձանագրվում, ապա պատվաստանյութերի գնման և անասնաբույժերի վճարման գումարներն անփոփոխ են: Այս տվյալներից էլ պարզ է, որ ֆիզիկապես ոչ բոլոր կենդանիները կպատվաստվեն, իսկ եթե հաշվի առնենք, որ գյուղացիները անասնագլխաքանակը թաքցնելուն են հակված, կլինեն անբարաեխիղճ անասնաբույժներ,  չպատվաստված կենդանիների թիվը զգալի է` արդյունքում էլ «պատվաստված» հիվանդությունների դեպքերը:

Անասնագլխաքանակն աճում է, իսկ ոլորտի գումարները` ոչ