.jpg)
Չինաստանում ծնողները IPhone գնելու համար վաճառել են դստերը
Շանհայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել իրենց դստերը վաճառած և այդ գումարով IPhone գնած ծնողների դեմ:
Segodnya.ua-ի փոխանցմամբ, գործազուրկ ծնողները դստերը վաճառելու հայտարարությունը համացանցում տեղադրել են երեխայի ծնվելուց ավելի վաղ: Նրանք պատրաստակամություն են հայտնել տրամադրել դստերը նրանց, ովքեր կկարողանան մեծ գումար առաջարկել:
Դստեր վաճառքից ստացված գումարով ծնողները գնել են սպորտային կոշիկներ, IPhone և այլ ապրանքներ: