.jpg)
Չինական մումիան մեկ օրում ծերացել է 300 տարով. Լուսանկարներ
Չինաստանի կենտրոնական շրջաններից մեկում հայտնաբերել են 300 տարվա մումիա, որը շատ լավ է պահպանվել:
Սակայն մումիայի դագաղը բացելուց մի քանի ժամ անց մումիայի դեմքը սկսել է սևանալ և տհաճ հոտ արձակել:






300-ամյա մումիայի վրա գտնվող հագուստը խոսում է այն մասին, որ նա եղել է Չինաստանում 1644-1912թթ.-ին իշխող Ցին արքայատոհմի բարձրաստիճան պաշտոնյա:
Չինացիները, ի տարբերություն եգիպտացիների, ոչ մի մեխանիզմ չեն մշակել` մումիայի մարմինը պահպանելու համար:
Նշվում է, որ գիտնականները այժմ պարզում են, թե ինչպես է մումիան այդքան լավ պահպանվել և հասել մինչև մեր օրերը: