Երեկվա երկրաշարժից հետո այսօր Հայաստանում հետցնցում է գրանցվել
18/10/2013 12:26

Երեկվա երկրաշարժից հետո այսօր Հայաստանում հետցնցում է գրանցվել

Այս գիշեր Հայաստանում տեղական ժամանակով ժամը 00։43-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից: 

Հիշեցնենք, որ նախօրեին տեղական ժամանակով 19։05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
 

Երեկվա երկրաշարժից հետո այսօր Հայաստանում հետցնցում է գրանցվել