Ֆալկաոն կտեղափոխվի՞ «Ռեալ»
18/10/2013 20:41

Ֆալկաոն կտեղափոխվի՞ «Ռեալ»

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հետ և 2014 թ. ամռանը կարող է տեղափոխվել «Արքայական ակումբ»: Այս մասին տեղեկացնում է «Punto Pelota»-ն:

Հիշեցնենք, որ օրերս ֆուտբոլիստը հայտարարել էր, որ երջանիկ է «Մոնակոյում» և «Ռեալ» տեղափոխվելու մասին խոսելը ֆրանսիական ակումբի հանդեպ անհարգալից վերաբերմունք կլինի:

Միևնույն ժամանակ, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ընդգծել է, որ կոլումբիացի ֆուտբոլիստին գնել ցանկացող ակումբը ստիպված կլինի վճարել 200 մլն եվրո:
 

Ֆալկաոն կտեղափոխվի՞ «Ռեալ»