Վարչապետն ընդառաջեց Ծառուկյանին
18/10/2013 09:25

Վարչապետն ընդառաջեց Ծառուկյանին

Ռոզա Ծառուկյանի պայքարն արդյունք տվեց: Հայկական մեղրը կարտահանվի ԵՄ երկրներ, կառավարությունը երեկ հաստատել է Հայաստանից Եվրոպա արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները:

«Նշենք, որ երկար ժամանակ այս խնդրի համար պայքար էր մղում «Մուլտի ագրո» ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանը` Գագիկ Ծառուկյանի մայրը, ով նաև ղեկավարում է ՀՀ մեղվաբույծների միությունը: Նա այս տարվա հուլիսին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ էր բարձրացրել այս հարցը»,- գրել է «Հրապարակը»: