18/10/2013 10:09
ՀՔԾ-ում ֆինանսական երկու բուրգի քննություն է ընթանում
«Հրապարակում» կարդում ենք. «Հատուկ քննչական ծառայություններում, իրականում, ֆինանսական ոչ թե մեկ, այլ երկու բուրգերի քննություն է գնում: Մեկում մեզ հայտնի անձիք են ուրվագծվում. Ներսիկ Նազարյան, Կարեն Բաբակեխյան և գումարի չափը մեկուկես միլիոն դոլարի է հասնում, մյուսում հայտնի անձ չկա, բայց գումարի չափը մոտ 10 անգամ ավելի է:
Երկրորդ բուրգում հիմնական «խաղացողը» մի շնորհալի Օստապ Բենդեր է` գիտությունների թեկնածուի կոչումով, ով գրավատների ցանց է շահագործել և միամիտ մարդկանց փողեր կորզել` բարձր տոկոսներ տալու խոստումով»: