.jpg)
Նալբանդյանը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ խոսել է Ինջիղուլյանի ազատ արձակման մասին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:
Շնորհավորելով Սարա Էպրեխտին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան նոր պաշտոնում: Այս մասին հայտնում են ԱԳ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական գործունեությունը և Հայաստանի հետ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության բարձր գնահատականի համար Սարա Էպրեխտին վստահեցրել է, որ կազմակերպությունը շարունակելու է իր չեզոք մարդասիրական գործունեությունը։
Արտգործնախարարի խոսքով՝ դրվատանքի է արժանի կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:
Արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել Հայաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ: