Կ. Մանոյան. Եվրոպահայերը դժգոհ են Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից
18/10/2013 13:37

Կ. Մանոյան. Եվրոպահայերը դժգոհ են Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից

Եվրոպահայերը դժգոհ են ոչ միայն Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից, այլև` Եվրախորհրդի ներկայացուցիչների դիրքորոշումից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով օրերս տեղի ունեցած եվրոպահայերի համագումարին.

«Մարդիկ ոչ միայն Հայաստանի անակնկալ որոշումից էին դժգոհ, այլ` Եվրախորհրդի ներկայացուցիչների դիրքորոշումից: Եվրոպահայերը կարծում են, որ Եվրախորհրդն ամհրաժեշտ քայլերը չի ձեռնարկել տարբեր ուղղություններով Հայաստանին աջակցելու համար: Նրանք հատուկ ընդգծում էին տնտեսական ուղղությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Մանոյանի խոսքով` Մաքսայի Միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից զարմացած էին նաև Եվրախորհրդարանի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Եվրոպահայերի համագումարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին և 15-ին: Դրան մասնակցել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: 
 

Կ. Մանոյան. Եվրոպահայերը դժգոհ են Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից