.jpg)
Նեյմարը ներկայացրել է սեփական տիկնիկին
Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Նեյմարը ներկայացրել է իր տիկնիկին:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, տիկնիկի հասակը 42 սմ է: Նա ունի Բրազիլիայի ընտրանու 2 տեսակի համազգեստ և խաղակոշիկներ: Նեյմար-տիկնիկի բաղկացուցիչ մասերն են 21-ամյա ֆուտբոլիստի սանրվածքը և ականջօղերը։
Խաղալիքն արտադրված է «Cosmokids» ընկերության կողմից։ Կթողարկվի 12,000 օրինակ, իսկ գինը կկազմի 60 եվրո։