.jpg)
ԵԱՀԿ համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ առաքելությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, հոկտեմբերի 17-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ իրականացվող դիտարկումը, անվտանգության նկատառումներից ելնելով ընդհատել էր. ԼՂՀ ԱԳՆ և ՊԲ փոխանցմամբ, ադրբեջանական կողմից կրակոց է հնչել:
Վերոնշյալ միջադեպի առնչությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Ստանալով երկու կողմերից ԵԱՀԿ առաքելության անվտանգության հարցում երաշխավորություն, վերջիններս եղել են շփման գծում և կրակոցներ են լսել: Անհնար է եղել որոշել, թե որ կողմից է եղել կրակոցի ձայնը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը որոշել է հետաձգել դիտարկումը»,- նշված է հայտարարությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նաև հայտարարել են, որ նման դեպքերը խոչընդոտներ են ստեղծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա խմբի համար, ինչը հակասում է նաև 1994թ-ին կնքված զինադադարի պայմանագրի դրույթներին:
Համանախագահները կոչ են արել պաշտոնատար անձանց՝ մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել միջադեպը:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է