.jpg)
18/10/2013 15:49
Սևակ Մխիթարյանը հաղթեց Մոգի դաս Կրուզեսում կայացած մրցաշարում
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց մրցաշարը Բրազիլիայի Մոգի դաս Կրուզես քաղաքում: Սևակը, չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 87 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Բրազիլահայ մեկ այլ շախմատիստ` ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը, 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: