.jpg)
ՀՀԿ նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների հարցը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, այդ թվում՝ Արարատ քաղաքում, կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է կուսակցության մասնակցությունն այդ ընտրություններին: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ քննարկվել է ներքաղաքական ու կազմակերպչական մի շարք հարցեր, նշելով, որ ՀՀԿ պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավարի գլխավորությամբ մեկնելու է ԵԺԿ նախկին նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հուղարկավորությանը: