.jpg)
Զինվոր է ինքնասպան եղել
Այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: